News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Գործարար Ռոման Աբրամովիչը մտադիր է Իսրայելում 63 մլն դոլարով ձեռք բերել ամառանոց, գրում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով տեղի Calcalist թերթին։

Պարբերականի տվյալներով՝ անշարժ գույքը գտնվում է Հերցլիա ամառանոցային քաղաքում, որը գտնվում է Թել Ավիվից ոչ հեռու։ Խոսքը 9 հազար քառակուսի մետր տարածքով ամառանոցի մասին է։

Ավելի վաղ Աբրամովիչը վարձակալության եռամսյա պայմանագիր էր կնքել անշարժ գույքի սեփականատիրոջ՝ բրիտանա-իսրայելցի ֆիլանտրոպ Ալան Հովարդի հետ։ Այժմ ռուսաստանցի գործարարը կարող է ամառանոցը գնել, ասել է թերթի զրուցակիցը։

Calcalist-ը ամառանոցն անվանում է «ամենաթանկ տունն Իսրայելում»։

Forbes-ը Աբրամովիչի կարողությունը գնահատում է 12,7 մլրդ դոլար, նա տասներորդն է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում։ 2018-ի մայիսին հայտնի է դարձել, որ գործարարն ավարտել է հայրենադարձությունն Իսրայել եւ ստացել տեղական անձնագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել