News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Իսրայելում ավարտվել են վերջին տարիների ամենախոշոր զորավարժությունները: Բանակի, նավատորմի եւ ավիացիայի հազարավոր զինծառայողներ նմանակել են լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման դեմ հնարավոր պատերազմը, փոխանցում է AP-ն:

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ քառօրյա զորավարժությունները նախօրոք էին ծրագրվել եւ ուղղված էին Իսրայելի հյուսիսից բխող սպառնալիքներին դիմակայելուն: Զորավարժություններին մասնակցել են անօդաչուներ եւ F-35 կործանիչներ՝ հրթիռային հարձակումների սցենարներին եւ Լիբանանից ստորգետնյա ներխուժումներին նախապատրաստվելու համար:

«Ես անչափ տպավորված եմ պատրաստականության բարելավմամբ, զինվորների եւ հրամանատարների մարտական ոգով եւ գլխավորապես՝ կործանարար ուժով,- ասել է զորավարժություններին ներկա երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: - Ես մեր թշնամիներին ասում եմ՝ իսրայելցի զինվորականները վիթխարի կործանարար ուժով են օժտված: Մեզ մի փորձարկեք»:

Զորավարժություններին ինտեգրված էին նաեւ Իսրայելի հակաօդային պաշտպանության  բազմաստիճան համակարգերը: Arrow հրթիռային համակարգը նախատեսված է գործողության առավելագույն շառավղով հրթիռները որսալու համար, այդ թվում՝ մթնոլորտից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ