News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան հաստատակամորեն աջակցում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ ՄԱԿ հատուկ զեկուցողի առաջարկություններին, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Մենք հաստատակամորեն աջակցում ենք Խաշոգջիի սպանության հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՄԱԿ հատուկ զեկուցող Անիես Կալամարի առաջարկություններին»,- Twitter-ում նշել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ՄԱԿ արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը հայտարարել էր, որ գոյություն ունեն սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի մասնակցության հավաստի ապացույցներ, բայց հետագա քննություն է անհրաժեշտ:

Խաշոգջին, որն աշխատում էր որպես ամերիկյան Washington Post թերթի մեկնաբան եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում, անհետացել էր Թուրքիայում 2018 թվականի հոկտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք։ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածել են երկրի գլխավոր դատախազի հաղորդագրությունը, որ, ըստ նախնական տվյալների, Խաշոգջին մեռած է, նրա մահվան պատճառ է դարձել վեճը հյուպատոսության աշխատակիցների հետ։

Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ Խաշոգջիի սպանությունը միտումնավոր է եղել, լրագրողի մարմինը մասնատվել է եւ վերացվել այն բանից հետո, երբ խեղդամահ է արվել գլխավոր հյուպատոսությունում։ Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում է հանձնել մեղավորներին, ինչպես նաեւ տեղեկատվություն Խաշոգջիի մարմնի գտնվելու տեղի մասին։ Սաուդյան գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Խաշոգջիի սպանության գործով կալանվել է 21 մարդ։ Սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը մահապատիժ է պահանջել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ