News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես կհրաժարվեմ «սուպերնախարարություն» տերմինից, այո մեր նախարարությունը բավականին մեծ է եւ իհարկե, խնդիրներ կան: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, մեկ գերատեսչության տանիքի տակ բոլորին հավաքելը որոշակի ժամանակ կպահանջի. «Մենք հիմա լլծված ենք այդ կարեռւոր գործին:

Կրկնվող ստորաբաժանումների օպտիմալացումը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Հաջորդիվ արդեն ըստ անհրաժեշտության կլինի»:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս փուլում որեւէ աշխատակից չի հեռացվել աշխատանքից. բոլորը շարունակում են աշխատել՝ հավելելով, որ կրկնվող վարչությունների լավագույն մասնագետները կընտրվեն ըստ չափորոշիչների:

«Մեր խնդիրն է պրոֆեսիոնալների ներգրավելն է եւ պրոֆեսիոնալներին պահելը»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ինքը քիչ կապ է ունեցել էներգետիկ ոլորտի հետ, ինչպես է կարողանալու ղեկավարել այդ բլոկը, Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Կառավարումը, մենեջմենթը կարող է շատ հաճախ կապ չունենալ մասնագիտության հետ: Կարծում եմ՝ թե էներգետիկան, թե տրանսպորտը, թե մյուս ենթակառուցվածքները, որոնք միավորվել են մեկ նախարարության ներքո, դրանք կառավարելու համար նախարարությանը հատկացվել են հնարավորություններ, որոնցից մեկը նեղ մասնագիտություն ունեցող փոխնախարարների ինստիտուտն է: Մեր նախարարությունն ունի 6 փոխնախարար, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարելու է մեկ ոլորտ:

Մենք պահպանել ենք 6 փոխնախարար՝ 12-ի փոխարեն: Այսինքն դա արդեն կրճատված տարբերակն է»:

Տպել
Ամենաշատ