News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանն ամենաքիչն է արել այն ամենից, ինչ կարող էր անել ի պատասխան որոշ կողմերի անկարողության՝ պահելու միջուկային համաձայնագրի հիմնական ոգին։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ «Միացյալ Նահանգների գործողություններն իրանական ազգի դեմ պարզապես պատժամիջոցներ չեն, այլ տնտեսական ահաբեկչություն եւ հանցագործություն մարդկության դեմ»։

«Իրենց կարեւոր հանդիպումներում համաշխարհային առաջնորդների հետ ամերիկացիներն ընդունել են իրենց պարտությունն ու սխալ ճանապարհ ընտրել»,- նշել է նա։ «Անգամ Միացյալ Նահանգների նախագահն է ասել համաշխարհային առաջնորդներից մեկին, որ այդ ամենն անում է (ազգային անվտանգության գծով խորհրդական) Ջոն Բոլթոնը, եւ մենք կարծում էինք, որ եթե ճնշում գործադրենք Իրանի վրա, կկարողանանք նրան ծնկի բերել, բայց հիմա նա հասկացել է, որ ճիշտ չէր»։

Հայտարարելով, որ ԱՄՆ-ը փորձում է մեկուսացնել Իրանը եւ քարոզում է իրանատյացություն, Ռոհանին նշել է, որ չնայած Վաշինգտոնի փորձերին՝ խուսափել իր պարտավորությունների խախտման հատուցումից, այսօր նա շատ բարձր գին է վճարում։ «Ամբողջ աշխարհն է կարծում, որ Իրանը ռազմավարական համբերություն եւ տրամաբանություն է ցուցաբերել, եւ նրա գործողությունները հիմնված են եղել միջազգային կանոնների վրա»,- ասել է նախագահը։

«Իրանը լիովին կատարել է իր պարտավորությունները։ ԱԷՄԳ-ն վերահսկում է մեր գործունեությունը, եւ մենք աշխատում ենք ԱԷՄԳ երաշխիքների եւ լրացուցիչ արձանագրության հիման վրա»,- ասել է Ռոհանին։ «Չնայած նրան, թե ինչ են ասում որոշ երկրներ, այն, ինչ մենք անում ենք, նվազագույնն է, ինչ կարող ենք անել։ «Ամերիկացիները պետք է իմանան, որ այդ ճանապարհը չի հանգեցնի իրենց նպատակներին, եւ նրանք հաջողության չեն հասնի»,- ասել է Ռոհանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ