News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ցանկացած հանձնարարություն եւ գաղափար որոշակի ժամանակ եւ համապատասխան ընթացակարգեր է պահանջում իրականացման համար, լինի ճանապարհների ասֆալտապատում, շինարարություն եւ այլն։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում հունիսի 19-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին Երեւանից Մաքսային ծառայության գլխավոր գրասենյակը Գյումրի տեղափոխելու մասին հարցին։ Նա նշել է, որ երեկ կառավարությունում քննարկվել է Պետեկամուտների կոմիտեի ռազմավարությունը, եւ արդյունքում ծնվել է գաղափար՝ բացել արտաքին տնտեսական գործունեության կենտրոններ։ «Գյումրիում արդեն ընտրվել է տարածք, եւ այնտեղ կկառուցվի մաքսակետ շատ ավելի մեծ ֆունկցիոնալությամբ։

Մենք քննարկել ենք Գյումրիում եւ Սիսիանում նման կենտրոն ձեւավորելու հարցը։ Գաղափարն այն է, որ դրանք պետք է գտնվեն «Հյուսիս-Հարավ» ճանապարհի վրա։ Գործընթացն առաջ է գնում եւ կիրագործվի որքան կարելի է արագ»,- պարզաբանել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ