News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանը կարող է Huawei-ն օգտագործել Մեծ Բրիտանիայում լրտեսության, գողության եւ հարձակման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կիբերնետիկ եւ միջազգային հաղորդակցությունների հարցերով քարտուղարի օգնական Ռոբերտ Սթրեյերը, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում արեւմտյան ազատությունների համար: Չինաստանի իշխանությունները, ըստ նրա, տեխնոլոգիաներում «ճնշումների, զանգվածային հսկողության գործիք» են տեսնում:

Սթրեյերը նշել է, որ չնայած Huawei-ն պետական սեփականություն չէ, ընկերությունը շարունակում է ենթարկվել չինական օրենսդրությունը:

Նրա խոսքով՝ բրիտական 5G ցանցում Huawei-ի մասնակի սահմանափակումը բավարար չէ: «Ցանկացած կետում ցանցի բաղադրիչները կարող են փոխազդել ազդեցիկ եւ վտանգավոր միջոցներով: Այդ պատճառով մենք համաձայն չենք, որ այդ սահմանափակմամբ նվազեցվում է ռիսկը»,- ասել է Սթրեյերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ