News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները վկայում են վերջինիս թուլության եւ մեկուսացման մասին: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հաղորդում է Cyprus Mail-ը: 

Նրա խոսքով՝ Հունաստանն ու Կիպրոսը, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ վերջին տարիներին ստեղծված դաշինքներն Անկարան ռազմավարական փակուղի են մտցրել:

«Թուրքիան ուժեղ դաշինքներ չունի: Թուրքիան տեսնում է, որ չի կարող հաստատել, որ Կիպրոսի հետ իր տարաձայնությունները երկկողմ հարց է, ինչպես եւ Հունաստանի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Աթենքն ու Նիկոսիան մշտապես համագործակցում են:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ ռազմական բախման հնարավորությանը, Ցիպրասը պնդել է, որ նման հնարավորություն միշտ կա, եւ հենց այդ պատճառով Հունաստանի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում: Նա նաեւ նշել է, որ Հունաստանն ուժեղ զինված ուժեր ունի, եւ իր քաղաքացիները կարող են հանգիստ քնել:

Միեւնույն ժամանակ, Ցիպրասը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան հորատման երկրորդ սարք չի տեղադրի Կաստելորիզոյի եւ Կիպրոսի միջեւ, սակայն ամեն դեպքում զսպման ծրագիր կա: «Հունաստանը չի նահանջի»,- հավելել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ