News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հունիսի 20-ին նշում են փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից:

Փախստականներն ու հարկադիր տեղահանվածները անձինք են, որոնք փախուստի են դիմել իրենց երկրներից՝ հիմնվելով ռասայական, կրոնական պատկանելիության, քաղաքացիության, քաղաքական հայացքների կամ կոնկրետ սոցիալական խմբի պատկանելիության պատճառով վախերի վրա: Շատերը փախստական են դառնում տարերային աղետների կամ տեխնոգեն աղետների պատճառով:

Աշխարհում փախստականների 80%-ը կանայք եւ երեխաներ են: Այսօր մենք գնահատում ենք միլիոնավոր կանանց եւ մայրերի կամքի ուժը, որոնք ձգտում են պահպանել իրենց ընտանիքները ծանր պայմաններում:

Միջազգային իրավունքի համաձայն՝ փախստականները մարդիկ են, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ իրենց երկիր, հայրենի հող՝ հետապնդումների զոհ դառնալու մտավախության պատճառով:

Այժմ աշխարհում կա 22,5 մլն փախստական եւ 25 մլն ներքին տեղահանվածներ: Նրանց քառորդ մասը Սիրիայից եւ Իրաքից են: Սիրիայի հակամարտությունը 11 մլն մարդու ստիպել է լքել իրենց տները:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ