News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն արգելափակել է զինվոր երեխաներին հավաքագրող երկրների ցուցակում Սաուդյան Արաբիայի ներառումը՝ անտեսելով փորձագետների այն եզրակացությունը, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան անչափահասներին օգտագործում է Եմենի պատերազմում, հաղորդում է Reuters-ը:

Որոշումը քննադատել են իրավապաշտպաններն ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ որոշումը կարող է նոր մեղադրանքների պատճառ դառնալ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմին մեղադրել են նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում տնտեսական շահերը վեր դասելու մեջ:

Պետդեպարտամենտի փորձագետները խորհուրդ են տվել Սաուդյան Արաբիան ներառել այդ ցուցակում, սակայն Պոմպեոն արգելափակել է այդ խորհուրդը:

Զինվոր երեխաների մասին ցուցակը Պետդեպարտամենտի՝ մարդկանց առեւտրի մասին ամենամյա գլոբալ զեկույցի մի մասն է, որը պետք է ներկայացվի հունիսի 20-ին արարողության ժամանակ, որը կանցկացնեն Պոմպեոն եւ ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ