News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում հնագետները քրմերի մումիաներ եւ իրական գանձեր են հայտնաբերել, հաղորդում է Oane-ը:  

Գիտնականներն արտեֆակտներ են նկատել Նեղոսի գետի ափին Արքաների հովտից ոչ հեռու գտնվող Լուքսոր բնակավայրում: Գտնված հնագույն դամբարանի մասին տեղեկությունը հաստատել է Հնությունների հարցերով նախարար Հալեդ ալ-Անանին:

Ծրագրի հեղինակները այդ տեղանքում քրմերի մումիաներ, բազմաթիվ արձաններ, դեկորատիվ սարկավագներ եւ փարավորնների ընտանիքների գունավոր նկարներ են հայտնաբերել: Մասնագետները դրանք ուսումնասիրում են:

Քրմերի դամբարանի պատերի վրա նկատվել են նաեւ Եգիպտոսն ազատագրող Յախմոս-Նեֆերտարիի կնոջ եւ նրա որդի Ամենխոտեպ I-ի նկարները:

Հնագետները ենթադրել են, որ դամբարանը պատկանում է պաշտոնյա Աու-Սախրատին, որը քաղաքային դատավորի պաշտոն է զբաղեցնում:

Փորձագետներն իմացել են դամբարանի մասին XX դարասկզբին, սակայն այն հայտնաբերվել է միայն այս տարվա մարտին: Ծրագրի հեղինակներն ավելի քան հազար արտեֆակտ են հայտնաբերել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ