News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվել է ՀՀ փաստաբանների պալատում: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։

Պատվիրակության կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի նախագահի տեղակալ Ջաֆար Քուշան եւ ԻԻՀ փաստաբանների պալատի իրավական աջակցության վարչության պետ Հոսեյն Մոհամադը: Պատվիրակության հետ Փաստաբանների պալատ էր այցելել ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նորին գերազանցություն Սեյեդ Քազեմ Սաջջադը:

Այսօր հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում հայ եւ իրանցի գործընկերները միմյանց ներկայացրել են իրենց կառույցները:

Ողջունելով հյուրերին՝ Փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է,-«Հուսով եմ մեր շփումները կնպաստեն փորձի փոխանակմանը: Փաստաբանի գործն անկախ ազգությունից եւ պետության տարածքներից միեւնույնն է: Մենք կոչված ենք մարդկանց իրավունքները պաշտպանել, իսկ պետությունն էլ մեզ համար պայմաններ է ստեղծում, որպեսզի այդ գործունեությունն իրակացնենք: Չնայած որ շատ հաճախ հենց պետական մարմիններից ենք պաշտպանում քաղաքացիներին»:

Իրանի դեսպանը իր պատասխան խոսքում հայտնել է,- «այս այցը շատ կարեւոր էր մեզ համար եւ ես էլ առիթը պատեհ համարելով մեր պատվիրակության հետ ցանկացա այցելել ձեզ: Վստահ եմ՝ մեր համագործակցության սկիզբը մեր երկու երկրների ժողովուրդների համար շատ մեծ դեր է ունենալու»:

Իրանի փաստաբանների պալատի նախագահը ողջույնի իր խոսքում նշել է, որ ինքը իր տանն է գտնվում որովհետեւ ցանակցած երկրում որտեղ էլ որ լինի փաստաբանն այդ երկրի Փաստաբաննների պալատ այցելելով գտնվում է իր տանը:

Իրանի փաստաբանների պալատի նախագահի խոսքով փաստաբանությունը Իրանում ունի 111 տարվա պատմություն: 1953 թվականից Իրանի փաստաբանների պալատը աշխատում է ազատ եւ կախվածություն չունի ոչ մեկից:

Իսա Ամինիի խոսքով Իրանի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը հավասարեցված է գլխավոր դատախազի պաշտոնին:

Երկու կողմերը ընդհանուր դրույթներով ներկայացրել են իրենց կառույցները, պայմանավորվածություն ձեռք բերել վաղը՝ հունիսի 20-ին, մասնագիտական քննարկումներ ծավալել: Ավարտին իրանցի գործընկերները շրջայց են կատարել Փաստաբանների պալատի շենքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում...
Տիգրան Ավինյանը Իրանի կապի նախարարի հետ քննարկել է ՏՏ ոլորտում գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին շնորհավորել է հայկական կողմին ՏՏ համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ...
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ արդյունավետ համագործակցության համար...
Քննարկվել են Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները
Կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները...
Մոսկվայում Սուրեն Պապիկյանը Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման ուղղությունները
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ համատեղ ծրագրերի ընթացքը եւ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի…
Իրանի հետ համաձայնագրերը շահավետ են հայկական բիզնեսի համար. փորձագետ
Իրանի նախագահի այցը Երեւան նշանավորվեց ժամանակավոր համաձայնագրերի ստորագրմամբ...