News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Վաշինգտոն-Փհենյան բանակցությունների վերսկսման համար որեւէ նախապայման չկա: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը՝ ապամիջուկայնացման հարցով ակտիվ գործողությունների կոչ անելով, հաղորդում է AFP-ը:

Մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նոր «հիանալի նամակ» է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից, Բիգունը հայտարարել է, որ միջուկային զենքից հրաժարվելու Փհենյանի խոստումների հիմքում ջերմ հարաբերություններն են:

«Մենք չենք կարող բավարար առաջընթացի հասնել առանց ապամիջուկայնացման հարցով զգալի քայլերի»,- ասել է Բիգունը: Ընդ որում, նա նշել է, որ միջուկային գործընթացը պայման չէ բանակցությունները երկու երկրների միջեւ փետրվարյան ձախողված գագաթնաժողովի ֆոնին վերսկսելու համար:

Նա նաեւ ողջունել է հյուսիսկորեացի պաշտոնյաների ջանքերն ու կասկած հայտնել, որ իր գործընկեր Կիմ Հյոկ Չոլը մահապատժի է ենթարկվել Հանոյում, ինչպես ավելի վաղ հայտնել էին հարավկորեական ԶԼՄ-ները:

«Մենք չգիտենք, եւ կարծում եմ, որ չափազանցնում են»,- ասել է նա:

Բիգունը նշել է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը համաձայնել են Հյուսիսային կորեայի միջուկային ծրագրի դադարեցման անհրաժեշտության շուրջ՝ չնայած այլ ճակատներում տարաձայնություններին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել