News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արդարադատության նոր նախարարի անունը հայտնի է՝ Ռուստամ Բադասյան։ Վարչապետի առաջարկությամբ նրա նշանակման հրամանագիրը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ 28–ամյա Ռուստամ Բադասյանը մինչև այս զբաղեցնում էր ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Բադասյանի թեկնածության մասին առաջինը խոսել էին ՎԵՏՕ շարժման ներկայացուցիչները։ Օրերս «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց կայացած բողոքի ակցիայում շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով՝ Սորոսի գրասենյակի պահանջով Փաշինյանը պատրաստվում է արդարադատության նախարար նշանակել Ռուստամ Բադասյանին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր Քոչարյանի պաշտպանները երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արմեն Դանիելյանին և երրորդ անգամ մերժում ստացան ։ Քոչարյանը նիստին ներկա չէր, փաստաբանի խոսքով՝ նա նպատակահարմար չի գտնում մասնակցելու դատավարությանը։ Փոխարենը դատարանի դահլիճում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, առաջին անգամ դատարանում էին նաև Մարտի 1–ի զոհերի ծնողները։ Մեղադրող դատախազները ներկայացրեցին իրենց բողոքները՝ Քոչարյանին ազատ արձակելու և գործը կասեցնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ և միջնորդեցին դարձյալ կալանավորել Քոչարյանին ։ Արթուր Դավթյանը միացավ միջնորդությանը՝ հայտարարելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումն ապօրինի և անհիմն է, և ենթակա է բեկանման։ Նրա խոսքով՝ դեռևս առկա է Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկ։ Նիստը նորից անցավ լարված մթնոլորտում։ Տուժող կողմի աջակիցները պարբերաբար ռեպլիկներ էին բաց թողնում, ինչը վրդովեցրեց Քոչարյանի պաշտպաններին։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանը կարծիք հայտնեց, որ Քոչարյանի պաշտպանները արհեստականորեն ձգձգում են գործի քննությունը և տեղեկատվaկան հոսքերով բարոյահոգեբանական ճնշումներ գործադրում դատարանի նկատմամբ։ 

Վերաքննիչի դիմաց այսօր նույնպես լարված էր։ Ցուցարարների միջև բախումից հետո ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին երկու անձի՝ մեկը՝ Քոչարյանի կողմնակիցներից, մյուսը՝ իշխանության։ 

Ազգային ժողովի դիմաց մի խումբ երիտասարդներ այսօր նստացույց էին անում՝ պահանջելով, որ պատգամավորները դեմ քվեարկեն եկամտային հարկի համահարթեցման մասին օրենքի նախագծին։ ՀՅԴ երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները պնդում են, որ բոլորի համար նույն չափով՝ 23 տոկոս եկամտահարկ սահմանելու դեպքում բարձր աշխատավարձ ստացողները շահելու են, ցածր աշխատավարձ ստացողները՝ տուժելու, քանի որ հարկային փոփոխությունների նույն փաթեթում նախատեսվում է նաև ակցիզային հարկի բարձրացում։  

Հիշեցնենք, որ օրինագծի առաջին ընթերցման ժամանակ էլ երիտասարդ դաշնակցականները հավեր էին տարել Ազգային ժողովի բակ և «Մեզ հավի տեղ մի դրեք» գրությամբ պաստառներ։

Կառավարության առջև ընտանի կենդանիներ բերելու նոր թրենդ է ձևավորում Հայաստանում։ Այսօր գործադիրի շենքի մոտ քաղաքացին ոչխար էր բերել ու  կապել ծառից: Սա քաղաքացու բողոքն էր՝ ընդդեմ վարչապետի այն հայտարարության, որ ոչխար պահելը ձեռնտու է գյուղացուն։ 

Օրերս էլ մի քաղաքացի իր բողոքն արտահայտելու համար կառավարություն էր բերել ավանակի։

Երեւանում թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։ Օրը ցերեկով Գրիգոր Լուսավորիչ փողոցում կայանած նրա BMW մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են, հափշտակել ձեռքի պայուսակը և փաստաթղթեր։ Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում: Նրան հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։ 2012թ նա դապատապարտվել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և մեկ տարի անց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ 

Ուկրաինայի Խարկով քաղաքի ֆիզկուլտուրայի ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը պատմել է՝ ինչպես են իրեն ցած նետել 6–րդ հարկից։ Հայ երիտասարդի և նրա ընտանիքի պատմելով՝ Արթուրն ընկերակցել է հանրակացարանի իր հարեւան ադրբեջանցու հետ։ Դեպքի օրն ադրբեջանցին նրան և ադրբեջանցի մի քանի ուսանողների հրավիրել է խորոված ուտելու: Խնջույքի ընթացքում Արթուրը վատ է զգացել, գնացել է սենյակ, որ ուշքի գա: Ծանոթները հետևել են նրան՝ իբրև թե որպիսություն իմանալու, սակայն Արթուրն զգացել է, որ նրանք փորձում են թմրանյութ գցել իր իրերի մեջ: Նրանց հեռանալուց հետո Արթուրը սկսել է իրերը նետել պատուհանից: Դա տեսնելով՝ ծանոթները վերադարձել են, կոտրել դուռն ու ծեծել նրան, ապա դուրս են նետել պատուհանից: Արթուրը հրաշքով ողջ է մնացել, բայց ունի բազմաթիվ կոտրվածքներ։ 

Մի քանի օրվա անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը՝ 535, բրիտանական ֆունտինը՝ 601, ռուսական ռուբլունը՝ 7.47 դրամ։ 

Հունիսի 20-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեւանում առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ