News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը դիմել է Չինաստանում իր հիմնական մատակարարներին՝ խնդրանքով գնահատել Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներ եւ Մեքսիկա արտադրանքի 15-30% տեղափոխման ծախսերը: Այս մասին հայտարարել է Apple-ի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԲԿ»-ը՝ հղում անելով ճապոնական Nikkei Asian Review պարբերականին: 

Պարբերականի տեղեկություններով՝ ընկերությանը նման որոշման է դրդել ոչ միայն ԱՄՆ-Չինաստան լարված առեւտրային հարաբերությունները, այլ պատճառների թվում են՝ ցածր ծնելիություն, աշխատուժի ծախսերի աճ եւ ռիսկեր՝ կապված մեկ երկրում արտադրության կենտրոնացման հետ:

Apple-ի արտադրանքի 90%-ն արտադրվում եւ հավաքվում է Չինաստանում, Թայվանում եւ Հոնկոնգում: Ընդ որում, եթե ԱՄՆ-Չինաստան առեւտրային վեճը կարգավորվի, ընկերությունը, այնուամեայնիվ, մտադիր է դիվերսիֆիկացնել արտադրությունը՝ նշում է պարբերականը:

Ընկերությունն իր արտադրանքը կարող է տեղափոխել Մեքսիկա, Հնդկաստան, Վիետնամ, Ինդոնեզիա եւ Մալայզիա:

Ծրագրի իրականացման համար 3 տարի կպահանջվի, այդ պատճառով մոտ ապագայում Չինաստանը կմնա ընկերության տեխնիկայի արտադրման հիմնական վայրը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ը, Google-ը եւ Oracle-ը հետեւում են, թե ինչ պոռնո են դիտում օգտատերերը
«Այն փաստը, որ պոռնոկայքերին հետեւելու մեխանիզմը նման է առցանց խանութների մեխանիզմին, մեծ մտահոգություն է առաջացնում», — նշել են հետազոտողները...
ԱԻ, սմարթ-քաղաքներ. Երեւանում WCIT 2019 համաշխարհային կոնգրեսում կքննարկվեն ՏՏ ոլորտի ամենահրատապ խնդիրները
WCIT 2019-ը տեղի կունենա Երեւանում...
Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները
Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգն ընդգրկում է ոլորտի ամենաարդիական...
Microsoft-ը ցուցադրել է «հոլոհեռատեղափոխության» տեխնոլոգիան
Microsoft-ը մի քանի տարի շարունակ ակտիվորեն զարգացնում է այդ տեխնոլոգիան...
Կարգավորիչները պետք է գանահատեն Facebook Inc.-ի Libra կրիպտոարժույթի ռիսկերը. ԱՄՀ
Նրա խոսքով՝ ԱՄՀ-ը նշում է Facebook-ի ծրագրերի առնչությամբ ռիսկերն ու մտավախությունները...
Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել
Խափանումներ են եղել նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներում...
Ամենաշատ