News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան պետք է անի ավելին՝ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը, հաղորդում է AFP-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «հստակ հասկացնել է տվել, որ մենք վճռական ենք պատասխանատվության ենթարկելու ցանկացած անձի»:

Ընդ որում, նա չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի վարչակազմը կիսում է Կենտրոնական հետախուզության վարչության կարծիքն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանն է տվել սպանության հրամանը:

Ամերիկացի մի շարք օրենսդիրներ սպանությունը բեկումնային պահ են անվանում թագավորության հետ հարաբերություններում եւ զարմանք հայտնում, որ Թրամփն աջակցում է թագավորության եւ արքայազնի հետ բարեկամական հարաբերությունները:    

Խաշոգջին, որն աշխատում էր որպես ամերիկյան Washington Post թերթի մեկնաբան եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում, անհետացել էր Թուրքիայում 2018 թվականի հոկտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք։ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածել են երկրի գլխավոր դատախազի հաղորդագրությունը, որ, ըստ նախնական տվյալների, Խաշոգջին մեռած է, նրա մահվան պատճառ է դարձել վեճը հյուպատոսության աշխատակիցների հետ։

Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ Խաշոգջիի սպանությունը միտումնավոր է եղել, լրագրողի մարմինը մասնատվել է եւ վերացվել այն բանից հետո, երբ խեղդամահ է արվել գլխավոր հյուպատոսությունում։ Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում է արտահանձնել մեղավորներին, ինչպես նաեւ տեղեկատվություն Խաշոգջիի մարմնի գտնվելու տեղի մասին։ Սաուդյան գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Խաշոգջիի սպանության գործով կալանվել է 21 մարդ։ Սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը մահապատիժ է պահանջել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ