News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ գործարար, «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանն այսօր՝ հունիսի 19-ին, հանդիպել են։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նախագահն օրվա ընթացքում բազում հանդիպումներ է ունենում ինչպես ՀՀԿ գրասենյակում, այնպես էլ գրասենյակից դուրս։ Սերժ Սարգսյանի մասնավոր հանդիպումների հետ կապված տեղեկություն տրամադրելու լիազորություն չունեմ, բայց, իհարկե, հանդիպման փաստը չեմ հերքում»,–ասաց նա։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը եւ Սամվել Կարապետյանը հանդիպել են «Տաշիրի» նորաբաց այգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ