News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալիայի հյուսիսում գտնվող Լոմբարդիայի իշխանությունները մինիհյուրանոցներին պարտավորեցրել են կից ֆերմաների գործելու դեպքում կենվորներին կերակրելու համար մթերքների 80 տոկոսը գնել այս շրջանում արտադրված մթերքներից, հայտնում է «Եվրապուլսը»:

Կենվորների գործածած մթերքների մեկ երրորդը պետք է աճեցվի այն ֆերմայում, որտեղ գտնվում է մինիհյուրանոցը: Նախաճաշին նման սնունդի բաժինը 40 տոկոսից քիչ չի կարող լինել: Հյուրերին առաջարկվող գինին պետք է արտադրված լինի տեղական գինեգործների կողմից, ձուկը որսվի երկրի նույն հատվածից:

Լոմբարդիան ագրոտուրիստական օբյեկտների թվով իտալական նահանգների շարքում երրորդ տեղն է գրավում՝ Տոսկանայից եւ Տրենտինո-Ալտո-Ադիջայից հետո:

Երկրամասը հռչակված է իր պանրով, ռիզոտոյով, մսից նրբահամ ուտեստներով եւ եգիպտացորենի ալյուրից պատրաստվող ավանդական ճաշատեսակ պոլենտայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ