News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավիացիոն ծառայության գնահատման Skytrax միջազգային կազմակերպությունը Singapore Airlines ավիաընկերության անձնակազմի անդամներին ճանաչել է աշխարհում լավագույնը, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Skytrax-ի պաշտոնական կայքը:

Մասնագետները գնահատել են անձնակազմի ուշադրությունը, խանդավառությունը, սիրալիրությունը, պրոֆեսիոնալիզմը եւ հյուրասիրությունը: Երկրորդ տեղում են հայտնվել ինդոնեզիական Garuda Indonesia ընկերության աշխատակիցները, երրորդ՝  ANA All Nippon Airways-ը, չորրորդ՝ Thai Airways-ը:

Դրանից բացի, լավագույնների ցուցակում են հայտնվել EVA Air-ի, Cathay Pacific-ի, Hainan Airlines-ի, Japan Airlines-ի, Qatar Airways-ի եւ China Airlines-ի ուղեկցորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ