News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կրանսոյարսկի «Ռոեւ ռուչեյ» բուսաբանա-կենդանաբանական այգու կենդանաբանները նորիլսկցի գործընկերների հետ որսացել են սպիտակ էգ արջ, որը Նորիլսկ էր եկել Կարայի ծովի ափերից մի քանի օր առաջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով քաղաքապետարանի մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անդրբեւեռային Նորիլսկ քաղաքի բնակիչները սոցցանցերում տեղադրում են լուսանկարներ եւ տեսանյութեր քաղաքում շրջող արջի մասին։ ՆԳՆ երկրամասային գերատեսչության տվյալներով՝ կենդանին ագրեսիվ չէ եւ մշտական հսկողության տակ է։

Երկրամասի էկոլոգիայի եւ ռացիոնալ բնօգտագործման նախարարությունում ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են, որ արջը շուրջօրյա հսկողության տակ է, ձեռնարկված են անվտանգության միջոցներ. ոչ ոք 30 մետրից ավելի չի կարող մոտենալ այն վայրին, որտեղ գտնվում է գիշատիչը։ Նրա տեղաշարժն ամբողջովին հսկվում է։

Ներկայում Նորիլսկ են եկել մասնագետներ, որպեսզի զննեն գազանին, եւ դրանից հետո որոշում կկայացվի՝ կամ տանել նրան բնական միջավայր՝ Արկտիկա, կամ Կրասնոյարսկ՝ կենդանաբանական այգի։ Մասնագետների տվյալներով՝ գիշատիչը կտրել-անցել է մոտ 500 կիլոմետր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ