News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մինչեւ հեղափոխությունը մեծագույն ակնածանք եմ ունեցել Զարուհի Բաթոյանի նկատմամբ. հիմա նա ասում է՝ պետք չէ մեզ համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, որովհետեւ մենք ժողովրդի կառավարությունն ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

«Այ քեզ բան, տիկին Բաթոյան, բոլորից կսպասեի նման արտահայտություն, բացի ձեզնից: Մի անգամ Հայկ Սարգսյանն ասաց՝ ժողովրդի կառավարության վրա մի գոռացեք: Կարծես՝ մնացածներս թուրքի բաշիբոզուկներ ենք, դուք էլ ժողովրդի կառավարություն ե՞ք: Մենք բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք, ծառայում ենք ժողովրդին, եւ եթե ասում ենք՝ ժողովրդի վիճակը վատ է, դա չի նշանակում, որ պետք է հակադարձենք այս արտահայտությամբ:

Դա այն դեպքում՝, որ դուք կարողացել եք հարց լուծել, որ ես հիացել եմ: Մի ընտանիքի համար այնպիսի հոգս եք վերցրել, որ ես ուզում էի անընդհատ գլուխ գովալ, որ մենք այսպիսի նախարար ունենք»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Տպել
Ամենաշատ