News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինձ մոտ տպավորություն է եւ կարծիք, որ արագ բարեփոխումները չհաջողված բարեփոխումներ են նշանակում:

Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի  հաշվետվության քննարկման ժամանակ մեկնաբանելով կառավարության գործունեության վերաբերյալ  քննադատությունն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 1990-ականների սկզբին, լինելով լրագրող, նա հնարավորություն ուներ հետեւել, թե ինչպես են ամենափայլուն ռազմավարական  բարեփոխումները փաստացի ձախողվում, քանի որ հեղինակները ցանկանում էին որքան հնարավոր է շուտ դրանք կյանքի կոչել:

«Մինչ օրս Հայաստանը տառապում է այդ բարեփոխումների վատագույն հետեւանքներից, որոնք այդպես էլ մինչեւ վերջ չիրականացվեցին:  Շատ կարեւոր է չշտապել որեւէ բան անել», - ասաց Փաշինյանը:

Այդ համատեքստում  նա մատնանշեց դատական բարեփոխման կարեւորությունը եւ նկատեց, որ անհնար է իսկապես անկախ դատական համակարգ ունենալ առանց դատավորների աշխատավարձը  5-6 անգամ  բաձրացնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ