News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի գործընկերները՝ ի դեմս միջազգային դոնորների, հանրապետությանը կօգնեն դատական բարեփոխումների իրականացման գործում: Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման արդյունքներով այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրում դատական բարեփոխումների հարցին:

Նրա խոսքով՝ կառավարությունը նախատեսում է 2-3 տարում բարձրացնել դատավորների աշխատավարձը՝ հասցնելով մինչեւ 2,5-3 մլն դրամի: «Սա մեր պետական բյուջեի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա: Այդ ժամանակի ընթացքում, ես վստահ եմ, որ մենք կկարողանանք սոցիալական շատ խնդիրներ լուծել»,- նշեց վարչապետը: Փաշինյանը նշեց, որ այս կարիքների համար ծախսերը կկազմեն շուրջ 10 մլրդ դրամ:

Նա միաժամանակ ասաց, որ կառավարությունից, որն ընդամենը մեկ տարեկան է, չարժի ակնկալել 30 տարվա ընթացքում կուտակված խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ