News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 19-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (Agence Française de Développement - AFD) Միջին Արեւելքի, Արեւելյան Եվրոպայի եւ Ասիայի գրասենյակի փոխտնօրեն Մարի Բյոռնսոն-Լանգենի կողմից գլխավորած պատվիրակության հետ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմին ներկայացվել է ՊԵԿ ռազմավարությունը, առաջնահերթությունների եւ ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ կոմիտեի ղեկավարության տեսլականը: Կողմերը կարծիքներ են փոխանակել AFD-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել է «Expertise France»-ի կողմից ՊԵԿ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ծրագիրը, որը մեկնարկելու է 2019 թվականին:

Այն ուղղված է աջակցելու ստվերային տնտեսության դեմ պայքարի մասով ՊԵԿ ռազմավարության իրագործմանը: Պատվիրակության անդամները հայտնել են, որ հուլիսին «Expertise France»-ի ներկայացուցիչները ժամանելու են Երեւան, եւ այդ ժամանակահատվածում ակնկալվում է պաշտոնապես ստորագրել ծրագրի իրագործման վերաբերյալ երկկողմանի պայմանագիր: Ներկայացուցիչներն այդ ընթացքում նախատեսում են հանդիպել նաեւ ՊԵԿ շահագրգիռ ստորաբաժանումների եւ այլ գերատեսչությունների փորձագետների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ