News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ չեն դեմոկրատիայի։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ դեմոկրատական արժեքներին հավատարմության հավաստիացումները դեռ չեն վկայում այն մասին, որ դու այդ արժեքների կրողն ես։ «Հայաստանի ամենագլխավոր խնդիրը դեմոկրատիայի բացակայությունն է։ Ցանկացած հիստերիկ դրսեւորում հանգեցնում է համանման գործողությունների։ Մինչեւ դատարանների շենքերը փակելու մասին հայտարարելը պետք է հասկանալ, որ դատարանը իշխանության ճյուղերից մեկն է, իսկ իշխանությունը ցանկացած դեմոկրատական պետությունում պետք է բխի ժողովրդից։ Դեմոկրատական լինել նշանակում է հոգալ ժողովրդի մասին։ Իշխանությունները, շատ խոսելով դեմոկրատիայի մասին, հավանաբար, իրենք պատկերացում չունեն, թե ինչ է դա»,- նշել է նա։

Հայրիկյանն ավելացրել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է նկատի ունենան, որ դժգոհությունը եւ բողոքները Սերժ Սարգսյանի դեմ կապված էին հենց այն բանի հետ, որ վերջինը խախտում էր դեմոկրատական սկզբունքները։ «Որպես Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հայր Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մինչեւ վերջ չէր գիտակցում, ինչպես եւ ինքը՝ Փաշինյանն է շարունակում չգիտակցել «ժողովուրդն է իր ճակատագրի տերը» բառերի նշանակությունը»։ Այն բանից հետո, երբ Սահմանադրության իմ նախագիծը մերժվեց ներկա իշխանությունների կողմից, ինչպես դա արվեց Սերժ Սարգսյանի օրոք, այն բանից հետո, երբ ներկա իշխանությունները հրաժարվեցին քրեական գործ հարուցել Գագիկ Հարությունյանի դեմ այն բանի համար, որ նա թաքցրել է իմ ներկայացրած Սահմանադրության այլընտրանքային նախագիծը, այն բանից հետո, երբ իշխանությունները շարունակում են մարդուն կալանքի տակ պահել առանց դատարանի որոշման, պարզ է դարձել, որ նրանցից լուրջ փոփոխություններ սպասել չարժե»,- ասաց նա։

Միաժամանակ Պարույր Հայրիկյանը իշխանություններին կոչ արեց անմիջական դատական գործեր սկսել աղմկալի գործերի վերաբերյալ՝ վերականգնելու համար արդարությունը, այլ ոչ թե զբաղվել կասեցման միջոցները փոխելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ