News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Այս դահլիճում չկա մարդ, որը կողմ է քվեարկել 2018-ի բյուջեի նախագծին, դեմ են քվեարկել եւ՛ ԲՀԿ-ն, եւ՛ «Լուսավոր Հայաստանը» եւ եւ՛ վարչապետը, եւ՛ ես: Այս մասին, այսօրէ ԱԺ-ում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ հիմա իրենք արդեն խոսում են այդ բյուջեի կատարման մասին:

Նրա խոսքով, արդեն ակնհայտ է, որ ընթացիկ տարվա բյուջեի եկամուտները գերակատարվելու են առնվազն 62 մլրդ դրամով, 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, հուլիսի 1-ից կբարձրանան զինծառայողների եւ սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձերը, 410 բնակարան սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել է զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին։ Նա նաեւ թվարկեց մի շարք այլ ձեռքբերումներ, որոնք հրապարակվել են «100 փաստ Նոր Հայաստանի մասին» բրոշյուրում։

«Սա ի՞նչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ խոսում են կադրային վատ քաղաքականության մասին, ասում են՝ վարչապետը լավն է, սակայն կադրային քաղաքականությունը լավը չէ. «Ես առաջարկում եմ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ավելի կոնկրետ ասել, թե չէ այսպես օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը հնարավորություն չի տալիս շտկել այդ քաղաքականությունը»,- ասաց ԱԺ նախագահը եւ օրինակներ բերեց նախարարներին՝ Տիգրան Խաչատրյանին, Ատոմ Ջանջուղազյանին՝ նշելով, որ նրանք շատ պրոֆեսիոնալ են։

«Ձեր ասած հեղափոխականներին անդրադառնամ. Հակոբ Արշակյան, ոլորտի հետ կապ չունի, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, էս պատահական մարդիկ ո՞նց եկան ոլորտները սկսեցին ղեկավարել»,-հեգնանքով ասաց Արարատ Միրզոյանը:

«Ռուստամ Բադասյան, մարդը դեռ չի նշանակվել, արդեն ասում են կադրային վատ քաղաքականություն է: Դե կտեսնեք, որ Ռուստամ Բադասյանից լավ արդարադատության նախարար չի եղել: Վատ կադրային քաղաքականություն է, որ ոչ մեկը 250 անշարժ գույք չունի իր եւ իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունում՝ չկա: Մեկ տարի է՝ պաշտոնավարում եք, ոչ մեկիդ երեխու հաշվին 10 միլիոնն ի՞նչ է, որ չկա»,- դիմելով կառավարության ներկայացուցիչներին՝ ասաց Միրզոյանը։

ԱԺ նախագահը չհամաձայնեց ընդդիմության այն դիտարկման հետ, որ ներառականություն չկա։ «Ներառականության մասին գոնե այստեղ, այ ձեր ցավը տանեմ, մի՛ ասեք էլի, ստատիստիկան նայեք, վերջին հինգ տարվա մեջ ընդդիմության կողմից ներկայացված այդքան օրենք ընդունվե՞լ է, ինչքան այս վեց ամսվա ընթացքում»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, թե ասում են՝ հարցեր չեն տալիս «Իմ քայլի» պատգամավորները․ «Ես մեկ-մեկ շփոթում եմ ընդդիմադիր ֆրակցիա՞ն է, թե կառավարող, այնպես սուր հարցեր են տալիս:

Հարգելի՛ կառավարություն, ինչ եմ տեսնում՝ երկու ուղղություն. օպերատիվ լուծումներ՝ վարվող հարցերին եւ ներդրումներին երկարաժամկետ պլանում արդյունք ակնկալող ջանքեր։ Ես ձեզ աջակցում եմ եւ խնդրում եմ այս երկու ուղղությունը զուգահեռ տանել։ Մյուս տեսանկյունից լուծեք սոցիալական հարցերը եւ ենթակառուցվածքներն ու ներդրումային միջավայրը զարգացրեք զուգահեռաբար այնպես, ինչպես մինչեւ հիմա արել եք, ամեն ինչ փայլուն է, կեցցե՛ք, շնորհակալություն»,-իր խոսքն ամփոփեց Արարատ Միրզոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ