News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում պետք է կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը հատկացներ 185 մլն դրամ, սակայն հարցն օրակարգից հանվեց:

Այդ գումարը պետք է հատկացվեր Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների շենքերի եւ շինությունների շինարարության եւ կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:

Նախագիծը ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ նախքան նախագծի քննարկումը ճիշտ կլինի խոսքը տալ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարին, քանի որ այստեղ չարաշահումներ են հայտնաբերվել:

ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշեց, որ քրեակատարողական ծառայությունում իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ ՔԿՀ-ներում նորոգումներն իրականացվել են խախտումներով, նաեւ խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների դրույթների կատարման մեջ. «Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի եւ ոչ ժամանակին ծառայություն են մատուցել: ՊՎԾ կազմած տեղեկանքն ուղարկվել է գլխավոր դատախազություն»,-ասաց Քյարամյանը՝ հավելելով, որ հիմա կառավարությունը քննարկում է ՔԿԾ-ին գումար հատկացնելու հարցը, որն ուղղվելու է այն աշխատանքների կատարմանը, որոնք արդեն պետք է կատարված լինեին:

Քյարամյանն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, որպեսզի նախ պարզեն, թե ինչու աշխատանքները պատշաճ չեն կատարվել, նոր միայն ընդունել նոր որոշում:

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ հարցը պետք է հանել օրակարգից. «Նախագծի ծագումնաբանությանը ծանոթացեք եւ եզրակացություններ արեք»,-ասաց նա:

Նշենք, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավմամբ, մասնավորապես`  «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի արտաքին եւ ներքին ջրահեռացման ցանցերի, էլեկտրալուսավորության ցանցի եւ ճաշարանի կապիտալ  վերակառուցման, «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» ՔԿ հիմնարկներում արտաքին եւ ներքին ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերի կառուցման եւ կապիտալ վերանորոգման, «Վարդաշեն»  ՔԿ հիմնարկի արտաքին կոյուղու ցանցի եւ արտաքին պատի կառուցման, «Սեվան» ՔԿ հիմնարկի արտաքին ջրահեռացման ցանցի կառուցմամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար վերջին 10 տարիների ընթացքում կառուցման եւ կապիտալ վերանորոգման նպատակով հատկացվող միջոցների բացակայության պատճառով` նշված ՔԿ հիմնարկներում ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, կոյուղագծերը գտնվում են վթարային վիճակում եւ ամռան ամիսներին վթարվելու դեպքում կարող են հակասանիտարական եւ համաճարակային իրադրություններ առաջացնել:

Այս նպատակի համար ՔԿ ծառայությունը 2018 թվականի ընթացքում ձեռնարկած մի շարք ծրագրերի միջոցով սկսել է նշված խնդիրների լուծման գործընթաց:

Հրատապ վերանորոգման կարիք ունի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին ջրահեռացման համակարգը, քանդված են «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի դիտահորերը, խալխլված կոյուղաշարից կոյուղաջրերը արտահոսում եւ ստեղծում հակասանիտարական վիճակ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի Էլեկտրատրանսֆորմատորային ենթակայանի տեղափոխման եւ վերանորոգման, ինչպես նաեւ բազմակի անգամ վերանորոգված, հնամաշ արտաքին եւ ներքին մալուխները նորերով փոխարինումը նույնպես հրատապ խնդիր է: Վերջինս կնվազեցնի էլեկտրահամակարգի կորուստները եւ կապահովի հաճախակի դարձած վթարային իրավիճակների կանխումը:

Այս որոշման ընդունումը թույլ կտա էականորեն բարելավել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Սեւան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները եւ  կատարել ստանձնած պարտավորությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ