News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

97 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ նախկին դեսպան Լեոնիդ Զամյատինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ հունիսի 19-ին կյանքի 98-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ականավոր պետական եւ հասարակական-քաղաքական գործիչ, պաշտոնաթող արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոնիդ Միտրոֆանի Զամյատինը, որն իրեն նվիրել էր արտաքին քաղաքականության ոլորտում հայրենիքին ծառայելուն»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Լեոնիդ Զամյատինը Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1986-1991 թվականներին: Ծնվել է 1922 թվականի մարտի 9-ին Կրասնոդարի երկրամասի Միխայլովսկ ստանիցայում: Զամյատինը 1944 թվականին ավարտել է Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտը, իսկ 1946-ին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Բարձրագույն դիվանագիտական դպրոցը: ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում է աշխատել 1946-ից 1991 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել