News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մոսկվայում մոտ 300 մարդ պիկետի է դուրս եկել ՔԿ գլխավոր վարչության շենքի մոտ, իրենց աջակցությունը հայտնելու Խաչատրյան քույրերին, որոնց մեղադրում են իրենց հոր սպանության մեջ, հաղորդում է  Esquire-ը:

Պիկետները սկսվել էին հունիսի 19-ին՝ չորեքշաբթի, մոտ 18:00-ին: Ակցիաները տեւել են մոտ 4 ժամ, ձերբակալություններ չեն եղել՝ չնայած դեպքի վայր ժամանած մի քանի ոստիկանական մեքենաների:

Պիկետի կազմակերպիչներից, ֆեմինիստուհի եւ նկարչուհի Դարյա Սերենկոն հայտարարել էր ակցիայի շարունակության մասին նաեւ հինգշաբթի՝ հունիսի 20-ին՝ նույն ժամին եւ նույն տեղում:

Հունիսի 14-ին Կրեստինա, Անգելինա եւ Մարիա Խաչատրյաններին  վերջնական մեղադրանք էր ներկայացվել: Քույրերին դատելու են  «մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն» հոդվածով:  Ըստ հոդվածի՝ նրանց սպառնում է 8-20 տարվա ազատազրկում:

Պաշտպանական կողմը պնդում է, որ քույրերը սպանությունն իրականացրել են երկար տարիներ շարունակվող բռնության պատճառով  անհրաժեշտ պաշտպանության շրջանակում եւ խնդրում է դադարեցնել քրեական գործը եւ վերաորակավորել մեղադրանքի հոդվածը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մոսկվայում իր բնակարանում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դին՝ պարանոցի  ու կրծքի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով։ 

Աղջիկները խոստովանել էին սպանությունը եւ պատմել, որ իրենց հայրը երկար տարիներ ծաղրում եւ սեքսուալ բռնություն էր իրականացնում նրանց նկատմամբ:

2018 թվականի սղեպտեմբերի 27-ին Բասմանի դատարանը աղջիկներին ազատ էր արձակել կալանքից՝ փոխելով նրանց խափանման միջոցը որոշակի արգելքներով: Փորձաքննությունն ավագ քույրերին  մեղսունակ էր ճանաչել, ինչպես նաեւ պարզել, որ կրտսերք քույրը անմեղսունակ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում ոստիկանը սխալմամբ սպանել է սեւամորթ կնոջն իր սեփական տանը
Դեպքի վայր ժամանած ոստիկանները խուզարկել են տան ողջ շրջակայքը եւ հանկարծակի տեսել պատուհանի մոտ կանգնած մարդու…
Սարավան գյուղի մոտ Range Rover մակնիշի մեքենան այրվել է րոպենների ընթացքում (ֆոտո)
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր…
«Հագիբիս» թայֆունի պատճառով պանամական նավ է խորտակվել
Նշվում է, որ նավում գտվել է Չինաստանի յոթ, Մյանմայի երեք քաղաքացի եւ երկու վիետնամցի…
Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական
Վթարված օդանավը կրել է ԿԴՀ ՌՕՈւ А-72903 գրանցման համարները...
Որպես անհետ կորած որոնվող 78-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ…
Երեւանում որդին թափառող շներին կրակելիս հորն է վնասել
Մեկնած ոստիկաններին տղամարդը հրաժարվել է հաղորդում…