News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 20-ին մասնակցել է փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Արցախի փախստականների հասարակական կազմակերպության կողմից: Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է ադրբեջանահայության հայրենազրկման պատճառներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հանգեցրել են շուրջ 500,000 հայերի հայրենազրկման եւ բազմաթիվ իրավունքների շարունակական խախտման: Նա կարեւորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը եւ հակամարտության կարգավորման գործում նրանց ակտիվ մասնակցությունը: Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին՝ Ա.Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը փաստացի միայնակ է մնացել իր տարածքում բնակվող փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում, քանի որ միջազգային կառույցները ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում: Նա ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության ներքո է պահում փախստական անձանց խնդիրներն ու պետական մարմինների հետ նրանց հարաբերությունները, ինչի արդյունքում ՄԻՊ-ի միջամտությամբ հաջողվում է լուծել որոշ անհատական խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ