News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եմենի հետ պատերազմում ներգրավված Սաուդյան Արաբիային բրիտանական կառավարության կողմից  զենքի վաճառքի դեմ հանդես եկող  արշավի մասնակիցները, շահել են հայցը, հաղորդում է BBC News-ը:

Սպառազինությունների վաճառքի դեմ արշավը բողոքարկել էր Ռիադին զենքով ապահովելու որոշումը`  այն անօրինական համարելով:

Դիմումի մեջ նշվում է ռիսկի մասին, որը պարունակում է Սաուդյան Արաբիային սպառազինությունների վաճառքը եւ որը կարող է դրանք օգտագործել հումանիտար նորմերի լուրջ խախտումների համար:

Դատարանը հայտարարել է սպառազինությունների վաճառքի լիցենզիաների վերանայման անհրաժեշտության մասին, սակայն զենքի վաճառքի անպահաղ կասեցման մասին որոշում չի հրապարակել:

Բրիատանիայի միջազգային առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը հայտարարել է, որ կառավարությունն այլեւս հավանություն չի տա  Սաուդյան Արաբիա եւ նրա գործընկերներին արտահանման նոր լիցենզիաներին մինչեւ որ չքննի կայացված վճռի հետեւանքները:

Ընդ որում Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությանը հայտնել են, որ կառավարությունը հիասթափված է նման որոշումից եւ կբողոքարկի այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ