News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Կարապետի եւ Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաեւ Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրն է:  

Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Սրբազան մասունքը կրում էր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի հոգեւոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Կյուլկյուլյանը:

Ս. Շողակաթ վանքի առջեւ թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:    

Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի Ախալցխեի եւ Բորժոմիի տարածաշրջանի հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը:

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի Սանկտ Պետերբուրգի եւ Ռուսաստանի Հյուսիսարեւմտյան շրջանի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Արարատյան շաբաթվա տոները հիմք են հանդիսացել Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման համար.

«Մենք, լինելով քրիստոնյա, լավագույն կերպով գիտակցել եւ իմացել ենք այն գինը, որ Քրիստոս խաչի վրա Իր արյամբ վճարեց մեզ փրկություն պարգեւելու համար: Եվ այդ գնով պայծառացել ու լուսավորվել են թե´ մեր հոգիները, թե´ մեր մարմինները: Մեր ազգը լավագույնս գիտակցել է Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի թափած արյան գինը, լավագույնս գիտակցել է Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապում կրած չարչարանքների արժեքը եւ արժեւորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկած լույսն ու հավատը եւ ապրել դրանով դարեդար»,- ասաց Հայր Պողոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին հայցել Աստծուց ուժ, կարողություն եւ իմաստություն մեր նախնիների դարավոր հավատքի համաձայն ապրելու համար:  

Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաեւ Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն եւ Անդաստանի կարգ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հադիսապետությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ