News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինիին, նախագահի տեղակալ Ջաֆար Քուշային, նախագահի տեղակալ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Հուսեյն Մուհամադ Նաբիին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվող թեմաների լայն շրջանակում ընդգրկված էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների զբաղվածության ապահովմանը, արտահանձնմանը (էքստրադիցիային), ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխությանն առնչվող հարցեր:

Պալատի նախագահ Իսա Ամինին նախ շնորհակալություն հայտնեց Ծառայության պետին ընդունելության համար, ապա նշեց, որ բարձր Է գնահատում քրեակատարողական ծառայողների կողմից մշտապես ցուցաբերվող մարդասիրական և պատասխանատու վերաբերմունքը իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ:

Ա. Մխոյանը, իր հերթին ողջունելով հյուրերին, նշեց, որ Քրեակատարողական ծառայությունը սերտ համագործակցում է ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, և պատրաստակամություն հայտնեց առավել ընդլայնել և ամրապնդել համագործակցության շրջանակները երկու երկրների համապատասխան կառույցների միջև:

ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահը հայտնեց, որ իրենք պատրաստ են իրավաբանական օգնություն ցուցաբերել ոչ միայն ՀՀ-ում իրանցի ազատազրկված անձանց, այլ նաև ԻԻՀ-ում հայ ազատազրկվածներին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կազմակերպելու ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների այցը Իրանի Իսլամական Հանրապետության քրեակատարողական հիմնարկներ:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց բազմակողմանի քննարկման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական և առավել արդյունավետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ