News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Գլխավոր խնդիրը, որ այսօր Հայաստանում կա, երկփեղկված հասարակությունն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Ամենամեծ խնդիրը, որ, իրոք, փորձանքի է վերածվել, այն է, որ Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով մարդկանց բաժանում է «սեւերի ու սպիտակների», «լավի ու վատի»։ Եթե դու «հպարտ» քաղաքացի ես, դու ունես իրավունքներ, «հպարտ» քաղաքացի չես՝ դու չունես իրավունքներ, դատապարտված ես զտման, մեկուսացման եւ որեւիցե տեսակի կարծիք արտահայտելու եւ գործընթացների մասնակցելու իրավունք չունես»,-նշեց նա։

Բանախոսի համոզմամբ՝ Հայաստանում այժմ քաղաքական դաշտը հերկված է, չկա գաղափարախոսություն, չկան ընդդիմադիրներ․ «Մենք ունենք խոպան, բացարձակ հերկած քաղաքական դաշտ, որտեղ չկա քաղաքական խոսք, քաղաքական միտք, չկա քաղաքական ծրագիր։ Այսօր խոսվում է Հայաստանում քաղաքական ընդդիմության մասին. նույն պառլամենտում, օրինակ, ես տեսնում եմ ոչ իշխանական կուսակցություններ՝ ընդդիմադիր ֆրակցիաներ, բայց այդ մարդիկ ինչի՞ն են ընդդիմադիր, եթե մեծամասնությունը չունի գաղափարախոսություն, որը չի թաքցնում (իզմերի բացակայության մասին է խոսքը), չունի ծրագիր, չունի ուղղություն. էդ մարդիկ ինչի՞ն ընդդիմանան։ Ընդդիմությունը մեր հասարակության ներսում պետք է ծնվի»։

Նախկին պատգամավորն անիմաստ է համարում ներկա իշխանությունների հետ քննարկումներն ու բնավեճերը․ «Ինչի՞ մասին խոսես՝ անցյալի իրադարձությունների գնահատականների՞։ Դա ուղղակի ծիծաղելի է դառնում՝ հատկապես, որ որոշ դրվագներում լկտիությունն անգամ չափ ու սահման չի ճանաչում: Օրինակ՝ կարելի է քննադատել ըստ նախասիրությունների՝ վերջին տասը տարին, վերջին քսան, մարդիկ կան, ավելի հետ էլ  են գնում՝ երեսուն տարի։ Ասում են՝ երեսուն տարի երկիրը քանդել են. բա դրանից առաջ լավ է՞ր, եթե լավ էր, այդ պետությունն ինչո՞ւ քանդեցիք, կամ՝ ասում են՝ վերջին 20 տարին՝ ի նկատի ունենալով 98 թվականից հետո, ինչո՞ւ  մինչ 98-ը Հայաստանը դեմոկրատիայի կղզյա՞կը, տնտեսական զարգացման… Հորինված կլեյմոներով փորձում են  խեղաթյուրել պատմական իրողությունները, փաստերը, որոնք ոչ մի լավ տեղ չեն տանելու»։

Նա առաջարկում է սկսել քննարկումները ապագայի մասին, գաղափարի մասին, որը կմիավորի մարդականց դեպի ապագա տանելու մղմամբ։ Բանախոսը վստահ է՝ պետք է ոչ թե գնալ պատժման ճանապարհով, այլ մտածել պետության մասին եւ որպես այլընտրանք՝ նա առաջարկում է հասարակությաը խնդիրները պարզ ու բաց ներկայացնելը. «Եթե մենք չենք կարողանալու Հայաստանը դարձնել Շվեյցարիա, եկեք պարզ ասենք, ու այնպես էլ ճիշտ չի, որ ամեն մի նոր վարչապետ գա ու… Սինգապուրից սկսենք՝ հասնենք մինչեւ Արգենտինա: Մենք մեր մոդելը պետք է գտնենք՝ մեր իրողություններին, ռեսուրսներին համահունչ, ու դա պետք է լինի փաստարկված՝ առանց բաժակաճառերի, թվային տվյալներով»։

Տպել