News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին, ժամը 21.20-ին, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի 1-ին պահաբաժնի տեսուչը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, հերթական շրջագայության ժամանակ նշված պահաբաժնից հայտնաբերել է ապօրինի հատած տարբեր տրամաչափի սոճի տեսակի 6 ծառ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարճաղբյուր գյուղի երկու բնակիչ հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում նշված մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի 1-ին պահաբաժնից սղոցով ապօրինի հատել են 1 հատ՝ 16 սմ, 2 հատ՝ 17 սմ, 1 հատ՝ 20 սմ եւ 2 հատ՝ 21 սմ տրամաչափի սոճի տեսակի ծառեր եւ տեղափոխել նրանցից մեկի առանձնատուն:

Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն:

Հատած ծառերը հայտնաբերվել են նշված առանձնատանը կից կիսակառույց շինությունում եւ ի պահ հանձնվել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Ամենաշատ