News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Շվեդական դատախազությունը չի վիճարկի Ուպսալա քաղաքի դատարանի որոշումը, որը հունիսի սկզբին մերժել էր Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հեռակա կալանավորելու օրդեր տալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:

Բողոքարկելու ժամկետը լրանում է երկուշաբթի՝ հունիսի 24-ին:

«Դատախազությունը մտադիր չէ վիճարկելու Ուպսալայի դատարանի որոշումը՝ Ջուլիան Ասանժին հեռակա չկալանավորելու մասին»,- նշված է հայտարարության մեջ: Դատարանի մերժումը նշանակում է, որ Շվեդիան չի կարող պահանջել նրան Մեծ Բրիտանիայից արտահանձնել:

«Ներկայումս աշխատանքը կուղղվի նրան, որ գնահատվեն գործում եղած ապացույցները, եւ լրացուցիչ հարցաքննություններ անցկացվեն»,- ասել է դատախազ Եվա-Մարի Պերսոնը:

Ասանժը, որը 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել է բռնաբարության եւ սեքսուալ ոտնձգությունների մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով  սկանդինավյան երկիր արտահանձնվելուց, որը բրիտանական դատարանը թույլ էր տվել: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան Ասանժը կալանավորվել էր 2012 թվականին դատարան չներկայանալու պատճառով տրված օրդերով, ինչպես նաեւ ԱՄՆ իշխանությունների պահանջով: Նույն օրը Լոնդոնում դատարանը Ասանժին մեղավոր էր ճանաչել գրավով ազատվելու պայմանների խախտման մեջ եւ դատապարտել 11 ամսվա բանտարկության: Արտահանձնման հարցով լսումները սկսվել են մայիսի 2-ին: ԱՄՆ իշխանությունները մայիսի վերջին հայտնել էին, որ Ասանժին նոր մեղադրանքներ են առաջադրել՝ լրտեսության եւ գաղտնի տեղեկությունների բացահայտման մասին օրենքը 17 դրվագով խախտելու համար: Նախկինում նրան մեղադրում էին մեկ կետով՝ համակարգիչները կոտրելու նպատակով համաձայնության գալու մեջ: ԱՄՆ արտահանձնելու դեպքում Ասանժին սպառնում է երկար տարիների բանտարկություն: Բրիտանական դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին գործը կքննի 2020 թվականի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել