News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ՀՀ ՔՕ 300.1 (սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը) հոդվածի սահմանադրականության հետ կապված անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր՝ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսաների գործով բողոքի քննությանը հայտարարեց նա։

«Հաշվի առնելով, որ մեր դատական համակարգում վերջիվերջո պատասխան չի տրվում այն հարցին, թե  արդյոք խափանման միջոցի կիրառման ժամանակ սահմանադրական օրենք է կիրառվել Խաչատուրովի նկատմամբ, թե ՝ ոչ, այդ հարցը պարզաբանելու համար դիմել եմ Սահմանադրական դատարան եմ՝ մատնանշելով օրենքի որոշակիության, հետադարձ ուժ տալու հարցերի մասին»,–ասաց նա։

Ըստ պաշտպանի՝ այդ հարցերը կարող է  պարզաբանել միայն Սահմանադրական դատարանը։

«Ընդհանուր իրավասության որևէ դատարան, երբ քննում է օրենքի սահմանադրականության հետ կապված հարցեր, պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան, սա դատարանների պարտականությունն է»,–ասաց նա։

Միհրան Պողոսյանը, անդրադառնալով այս գործով տուժող կողմի ներկայացրած բողոքներին, կարծիք հայտնեց, որ ի սկզբանե խափանման միջոցների հետ կապված տուժողների և տուժողների իրավահաջորդների բողոքները ենթակա չէին վարույթ ընդունվելու։

«Ես ձեռնպահ կմնամ նրանց բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, քանի որ այդ բողոքները չեն ընթանում քրեական դատավարության օրենքով նախատեսված կարգով, քանի որ նրանք նման բողոք ներկայացնելու իրավասություն չունեին»,–ասաց նա՝ ընդգծելով, որ

Վերաքննիչ դատարանն անհիմն է այդ բողոքներն ընդունել վարույթ։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ