News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել բլոգեր Ամիրան Սարդարովին շաուրմա փորձելու առաջարկի համար եւ գովել է նրան, որ ուղիղ գծի տեսադիմումի ժամանակ իր ապրանքը գովազդելու հնարավորությունը բաց չի թողել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Սարդարովն իր տեսադիմումում նախագահին հարց է տվել, որը վերաբերել է կայուն ռունետի մասին օրենքին, եւ հարցից հետո միաժամանակ էլ հրավիրել է բոլորին համտեսել իր շաուրման, որը, ըստ նրա, ամենահամեղն է Մոսկվայում։

«Կեցցես, օգտվեց ապրանքը գովազդելու համար, եւ ճիշտ էլ արեց»,- ժպիտով ասել է Պուտինը՝ հարցին պատասխանելուց առաջ։

Բլոգերն ինքը խոստացել է պետության ղեկավարին իր պատրաստածի 100 տոկոս զեղչ անել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ