News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Անշարժ գույքի գների մասին խոսք չկա. mենք ունենք կադաստրային գներ անշարժ գույքին վերաբերող, որոնք հնացած են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով, 2002 թվականին են կատարվել վերջին շտկումները. «Մենք ուսումնասիրել ենք շուկան եւ դրա հիման վրա կադաստրային արժեք հասկացությունը, որը էականորեն զիջում է շուկայում եղած թվերին, մոտեցրել ենք շուկային»,-ասաց նա՝ հավելելով, որ անշարժ գույքի հարկման հարցը դեռ չի քննարկվում:

Հարցին, թե ինչպես են որոշելու գույքի շուկայական արժեքը, Սարհատ Պետրոսյանը նշեց, որ կան անկախ գնահատողներ, որոնք իրենց մոտ որակավորում են անցնցում. «Երբ դուք գրավադրում եք ձեր գույքը, տեղի է ունենում շուկայական գնահատում: Հիմա մենք ողջ հանրապետության տարածքում կատարել ենք գնահատումներ, վերլուծել ենք այդ տեղեկատվությունը, նաեւ այլ տվյալներ են ավելացվել եւ ստացել ենք նոր գնահատման տրամաբանությունը»:

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ 2018 թվականի Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են կադաստրի կոմիտեի բազայում եղած հավաստի տվյալները եւ դրանց վերլուծության արդյունքում ստացել են լրիվ այլ պատկեր: Նա հավելեց, որ գնահատումը հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ է եղել, սակայն հիմնական մասը` հեղափոխությունից հետո:

«Այսօր Երեւանի կենտրոնում անշարժ գույքի շուկայական արժեքը հինգ հազար դրամով ավելին է, քան այն արժեքը, որ ֆիքսել ենք հիմա: Բացի այդ, այն սկսելու է կիրառվել 1,5 տարի հետո: Եթե շուկայում լինեն մեծ տատանումներ, մենք դա կվերանայենք»,-ասաց նա եւ նշեց, որ եթե շուկայում գները ընկնեն 25 տոկոսով, ապա գինը կիջեցնեն 25 տոկոսով:

Նա պարզաբանեց, որ սա դեռեւս անշարժ գույքի հարկը չէ: «Նախագիծը ենթադրում է, որ գույքահարկ այլեւս չպետք է լինի ընդհանրապես՝ անշարժ գույքի միասնական հարկ է լինելու»,-ասաց նա եւ նշեց, որ դրույքաչափի վերաբերյալ ինքը չի կարող որեւէ բան ասել, սակայն իր անձնական դիրքորոշմամբ` կառավարությունը պետք է այնպես անի, որ ռիսկային խավի վրա ճնշում չլինի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուպերմարկետները պարբերաբար խախտում են աշխատողների իրավունքները. Հայտարարություն
Աշխատողներին չեն տրամադրվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմնական արձակուրդը կամ դրա համար փոխհատուցման վճարը...
Լիզինգի բարելավված օրենսդրական դաշտը նոր պայմաններ կստեղծի գործարարների համար
Հայաստանում հիմնական միջոցների լիզինգը 2014 թվականի վարկային պորտֆելի մեջ, ըստ LeasEurope ասոցիացիայի, կազմում էր ընդհանուրի ընդամենը 0.8%-ը…
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում
Մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ...
«Ափսթարթ լաբը» ներառվեց «Էկոս» ազատ տնտեսական գոտու ռեեստրում. 110 մլն դրամի ներդրումներ կլինեն
Ընկերություն գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 12 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է...
Մաքսատուրիքց արտոնություն ստացան «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ն եւ «Երեւանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալների պատրաստման համար...