News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս ամիս Հայաստանի կառավարությունը որոշելու է՝ թողնում է արդյոք Լիդիան Արմենիա ընկերությանը վերսկսել իր հանքային գործունեությունը Ամուլսարում։ Այս մասին հայտարարություն են տարածել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Կոռուպցիայի մթնոլորտում սկսված այդ աշխատանքները կասեցվել են 2018 թ.-ի օգոստոսին տեղի համայնքների եւ հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) ուժգինհակադիր գործողություններից հետո։ FIDH-ը նախազգուշացնում է աղետալի վնասների մասին, որը կարող է թողնել հանքավայրի շահագործումը տեղական համայնքների վրա:

Կառավարության որոշումը կախված է լինելու Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը գնահատելու նպատակով այս տարվա սկզբին հանձնարարված փորձաքննության եզրակացությունից։ 2019 թ․-ի ապրիլին FIDH-ը եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) իրականացրել են փաստահավաք առաքելություն Հայաստանում եւ Ամուլսարի տարածաքում՝լուսաբանելով վտանգները, որոնք կարող է առաջացնել ծրագիրը: Հանքարդյունաբերական այս ծրագրի համար գերակայությունը շահույթն է, այն անտեսում է մարդու իրավունքները եւ շրջակա միջավայրը:

2007 թ. Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն, որը հանդիսանում է Լիդիան Ինթրնեյշնլ ընկերության դուստր ձեռնարկությունը, սկսել է Հայաստանում իր գործունեությունը՝ ուղղված ոսկու հանքավայրի շահագործման նախագծմանն ու իրականացմանը: Սկսած 2012 թվականից փորձագետներն ու ակտիվիստները քննադատել են Ամուլսարի հանքարդյունաբերական գործունեությունը իր՝ առողջության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության համար։ Անցյալ տարի որոշ բնակիչներ արգելափակել էին հանքի մուտքը եւ պահանջում էին ծրագրի կասեցումը։ Ի պատասխան՝ Լիդիան Արմենիան ակտիվ քարոզարշավ սկսեց՝ միտված լռեցնելու բոլոր քննադատներին, այդ թվում՝ իրավապաշտպաններին։

2018 թ. Նոյեմբերին Ջերմուկ քաղաքի, որտեղ գտնվում է Ամուլսարը, շուրջ 3000 բնակիչներ միջնորդություն են ստորագրել ծրագիրը կասեցնելու, իսկ Ջերմուկի ավագանին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում է կայացրել զարգացնել Ջերմուկ համայնքը որպես էկոլոգիապես մաքուր տնտեսություն` արգելելով իր տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը: Այս եւայլ համայնքներ, որոնք դեմ են արտահայտվել իրենց տարածքում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելուն, ենթարկվել են ճնշումների կենտրոնական իշխանության կողմից, այն պատրվակով, որ նման որոշումները չեն կարող կայացվել համայնքային մակարդակում։

Ցուցարարները մատնանշում են կոռումպացված մթնոլորտը, որի շնորհիվ սկիզբ է առել ծրագիրը, պատշաճ խորհրդատվության բացակայությունը, հնարավոր կործանարար ազդեցությունը, որը այն կունենա տարածքի ջրային համակարգի (Կեչուտի ջրամբար) եւ, որպես հետեւանք, տեղական բնակիչների կյանքի եւ առողջության եւ երկրի խոշորագույն ռեսուրսի՝ Սեւանա լճի վրա:

Անհանգստության մեկ այլ պատճառ են այս ծրագրի հնարավոր հետեւանքները Ջերմուկ քաղաքի վրա։ 18-րդ դարից ի վեր իր հանքային ջրի, մաքուր օդի եւ խաղաղ միջավայրի շնորհիվ Հարավային Կովկասի ամենահայտնի առողջարանական քաղաքներից մեկը կարող է վերածվել հանքարդյունաբերական քաղաքի՝ կրելով անվերականգնելի վնասներ։ Օդային, ջրային եւ հողային աղտոտվածության, ինչպես նաեւ լանդշաֆտում զգալի փոփոխությունների պատճառով կխարխլվի նաեւ ֆերմերային տնտեսությունը՝ տեղի  բնակիչների՝ ապրուստի հիմնական միջոցը:

Իրենց փաստահավաք առաքելության ընթացքում FIDH-ը եւ ՔՀԻ-ն հանդիպել են ոլորտով զբաղվող մի շարք շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակտիվիստների, ինստիտուցիոնալ ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Այս հանդիպումները ցույց են տվել, որ չնայած քաղաքական նոր մթնոլորտի հետ կապված առաջընթացին եւ լավատեսությանը՝ ձեռնարկատիրական գործունեությունը, մասնավորապես՝ հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ Ամուլսարի ծրագիրը, մտահոգության տեղիք են տալիս ոչ միայն բնապահպանական խնդիրների, այլեւ մարդու իրավունքների տեսանկյունից:

FIDH-ի եւ ՔՀԻ-ի կողմից փաստագրված Ամուլսարի ծրագրին վերաբերող որոշ խնդիրներ նշվել են նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի համապատասխանության պաշտպան-խորհրդական 2017 թ․-իզեկույցում, ինչից հետո կազմակերպությունը դադարեցրել է իր ներդրումը ծրագրում: Խնդիրներ կան հողերի ձեռքբերման հետ կապված, ինչպես նաեւ բացակայում է պատշաճ խորհրդակցությունը տուժող համայնքների հետ, մասնավորապես՝ Ջերմուկ համայնքի, որի վրա հանքարդյունաբերական գործունեությունը հիմնովին ազդեցություն է ունենալու։ «2017թ․-ին մատնանշված խնդիրները մինչ օրս իշխանությունների կամ ընկերության կողմից որեւէ կերպ չեն հասցեագրվել, իսկ համայնքին ոչ մի այլնտրանք չի առաջարկվել»,- նշում է FIDH-ի գլոբալիզացիայի եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Մադալենա Նեգլիան։

FIDH-ը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լիդիան Արմենիայի դատական հետապնդման եւ զրպարտչության մտահոգիչ համակարգային արշավների վրա, որոնք նպատակ ունեն լռեցնելու Ամուլսարի գործով զբաղվող լրագրողներին եւ իրավապաշտպաններին, մասնավորապես` կանանց։

ԼիդիանԱրմենիանշարունակում է ճնշումներ գործադրել Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլատրի իր գործունեության վերսկսումը։ 2019 թ․-ի մարտին, օրինակ, այն Հայաստանի կառավարությանը տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի երկկողմ ներդրումային պայմանագրի խախտման վերաբերյալ արբիտրաժային դատարան դիմելու մասին՝միաժամանակ շարունակելով քննադատել Հայաստանի կառավարությանը իր ինտերնետային էջում եւ ներդրողների ֆորումներում:

«Լիդիան Արմենիայի վարքագիծը Ջերմուկին ոչ մի լավ բան չի խոստանում,- ասում է FIDH փոխնախագահ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը։- Մենք խորապես մտահոգված ենք, որ ներդրողների շահը հերթական անգամ կարող է ավելի բարձր դասվել, քան մարդկանց եւ մոլորակի պաշտպանությունը։ Ինչպե՞ս կարելի է այս «փոքրիկ դրախտի» ՝ Ջերմուկի եւ իր շրջակա տարածքի ոչնչացումը համարել «կայուն զարգացում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
Ամենաշատ