News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխարհը հույս ունի, որ Հյուսիսային Կորեան եւ Միացյալ Նահանգները կկարողանան շփվել միմյանց հետ, եւ որպեսզի բանակցությունները հաջող լինեն, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ։ Նա բարձր  է գնահատել Փհենյանի միջուկաթափման ջանքերը, տեղեկացնում է Reuters-ը։

Ցզինպինը նշել է, որ եկել է Փհենյան, որպեսզի ամրապնդի ավանդական բարեկամությունն ու առաջ մղի քաղաքական գործընթացը Կորեական թերակղզու հիմնախնդրի լուծման համար։ Նա դրական է գնահատել թերակղզում խաղաղության եւ կայունության ապահովման  եւ միջուկաթափմանն աջակցելու Հյուսիսային Կորեայի ջանքերը։

«Իրավիճակը Կորեական թերակղզում վերաբերում է նաեւ կայունությանը տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը հույս ունի, որ Հյուսիսային Կորեան եւ Միացյալ Նահանգները կկարողանան բանակցություններ վարել եւ հասնել արդյունքների»։

Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է ուժերի ներածին չափ օգնություն ցուցաբերել Հյուսիսային Կովկասի հիմնախնդիրների լուծմանը անվտանգության եւ զարգացման գործում։

Կիմ Չեն Ընը նշել է, որ անցած տարի Հյուսիսային Կորեան նախաձեռնել է բազմաթիվ դրական քայլեր, որպեսզի խուսափի լարվածությունից։ «Բայց նրանք դրական պատասխան չեն ստացել համապատասխան կողմից։ Դա այն չէ, ինչ Հյուսիսային Կորեան կցանկանար տեսնել»,- նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ