News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես վեթինգի հարցում մտավախություններ ունեմ, բայց վստահ եմ, որ ամեն ինչ հարթ կընթանա:  Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց պաշտոնին առաջադրված միակ թեկնածու, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Նրա խոսքով՝ ամենագլխավորն այն է, թե պետությունն ինչ է դնում վեթինգի հիմքում, որպես այդպիսին:

«Այսինքն՝ դա կախված է մեզնից: Մենք չպետք է կառչենք տերմինից, եւ ես, օրինակ, դա կանվանեի դատական համակարգի առողջացում: Եվ ստիպված ենք ինքներս որոշել, թե ինչպես ենք իրականացնելու այդ առողջացումը: Միջազգային փորձը կարող է մեզ ինչ-որ բան հուշել, բայց վերջնական ճանապարհը ցույց տալ չի կարող: Մենք ինքներս պետք է որոշենք եւ ընտրենք այն լավագույն տարբերակը, որը մեզ թույլ կտա ոչ ցավոտ, բայց առավելագույն արդյունավետությամբ հասնել մեր նպատակին»,- պարզաբանեց թեկնածուն:

Բեքմեզյանի կարծիքով՝ վեթինգը չպետք է օգտագործել միայն մի շարք դատավորների զբաղեցրած պաշտոններից ազատելու, դատական համակարգում «զտում» անցկացնելու համար, այլ պետք է օգտագործվի դատավորներին վարկաբեկող նյութերից ազատելու եւ մաքրելու համար: Թեկնածուի կարծիքով՝ դա կմեծացնի նրանց աշխատանքի որակն ու արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ