News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունը պետք է փորձի այնպես անել, որ այն ռիսկային խավը, որ մինչեւ հիմա գույքահարկ չի տվել, կամ քիչ է տվել, իրենց վրա շատ ճնշում չլինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին մոտարկելու գործընթացին:

«Հիմնական թիրախը լինելու է թանկ գույքը: Սա իմ դիրքորոշումն է, բայց երբ կամփոփենք պրոցեսը, ավելի մանրամասն կներկայացվի»,-ասաց նա:

Սարհատ Պետրոսյանը նկատեց, որ այսօր Երեւանի կենտրոնում մեկ քմ հողի շուկայական արժեքը 60 հազար դրամ է, բայց որոշ տեղեկում հողի մեկ քմ-ն կարող է հասնել մինչեւ 500 հազար դրամի. «Շրջանառվող նախագծով Երեւանի կենտրոնում այդ 60 հազար դրամանոց գույքը դարձել է 330 հազար դրամ, այսինքն 5,5 անգամ ավելացել է: Սա հողի համար, իսկ բնակելի տարածքի մեկ քմ-ի համար աճը մոտ երեք անգամ է լինում: Երեւանի կենտրոնում մեկ քմ տարածքի արժեքը սահմանվել է 700 հազար դրամ: Խոսքը նորակառույց, երկաթբետոնե շենքերի մասին է, որոնց շուկայական արժեքը այսօր մեկ մլն դրամից էլ ավելի է»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ դրույքաչափի նվազում է լինելու, բայց թե որքան, չի կարող ասել:

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ բոլոր դեպքերում իրենց կողմից սահմանված արժեքները շուկայականից ցածր են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ