News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սկսում ենք երիտասարդների համար նախատեսված ծրագրերի մի մեծ շարք: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Ադրեասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երիտասարդները ցանկացած պետության ուժն են ՝ հիմնաքարը, իսկ մեր դեպքում այն ավելի վառ է ընդգծված։

Մեր 18-20 տարեկան քաջ երիտասարդների շնորհիվ է, որ մեր սահմանները ապահով ձեռքերում են եւ մենք հնարավորություն ունենք արարելու եւ զարգացնելու մեր երկիրը։

Կրթված եւ բանիմաց ուսանողներն են մեր վաղվա զարգացած եւ ուժեղ Հայաստան ունենալու գրավականը։ Երիտասարդներից է կախված, թե վաղը մեր եկեղեցին արժեզրկվա՞ծ կլինի , թե՞ կլինի բարձր հոգեւոր արժեք ցանկացածիս համար։ Երիտասարդների վճռականությունից է կախված մենք կպահպանե՞նք մեր ազգային արժեքները , թե՞ տեղի կտանք Եվրոպական անընդունելի բարքերին։

Մի խոսքով երիտասարդներն են, որ կարող են ամեն ինչ փոխել դեպի վատը կամ դեպի լավը։

Վստահ լինելով մեր երիտասարդների ոգու տոկունությանը եւ մտքի թռիչքին չեմ կարող չասել , որ այսօր մենք ունենք պայծառ երիտասարդներ, ովքեր ամեն վայրկյան կարող են այնպիսի հրաշալի միտք արտահայտել, որ կզարմացնի բոլորին իր բովանդակությամբ եւ հետաքրքրությամբ։

Ամենօրյա աշխատանքս եւ շփումներս ուղիղ կապված են հարյուրավոր երիտասարդների հետ, այդ իսկ պատճառով լսելով նրանց բոլորի առաջարկներն ու խնդրանքները , մենք սկսում ենք երիտասարդների համար նախատեսված ծրագրերի մի մեծ շարք, որոնք հնարավորություն կտան նրանց էլ ավելի կատարելագործվել եւ որակական բարձր հատկանիշներ ձեռք բերել։

Մեր ծրագրերի մեջ ընդգրկված են ոչ թե մեկ կամ երկու, այլ մի շարք ոլորտներ՝

✔️Քաղաքական դասընթացներ, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին լիարժեք կարծիք կազմելու երկրում տիրող քաղաքական իրավիճակին եւ շփվելու բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ։

✔️Անգլերեն եւ ռուսերեն լեզուների անվճար դասընթացներ անխտիր բոլոր երիտասարդների համար, անկախ նրանից դիմողը ԲՀԿ ԵՄ անդամ է, թե ոչ։

✔️Սպորտային միջոցառումների ցանկ, որոնցից առաջինը ԲՀԿ ԵՄ Ֆուտզալի առաջնությունն է, եւ որին նույնպես կարող են մասնակցել բոլոր երիտասարդները։

✔️Այցելություններ ՀՀ ԱԺ , հանդիպումներ եւ քննարկումներ պատգամավորների հետ։

✔️Երիտասարդների ներգրավվածությունը միջազգային երիտասարդական ֆորումներին, կոնֆերանսներին եւ կարեւորագույն վեհաժողովներին։(Մեկ շաբաթ առաջ ԲՀԿ ԵՄ պատվիրակությունը վերադարձավ Ստավրոպոլում կայացած «ուսանողական ամառ» բազմաբովանդակ եւ ընդլայնված միջազգային ֆորումից)

✔️Մշակութային միջոցառումների մեծ ցանկ՝ այցելություններ թանգարաններ, թատրոններ եւ պատմամշակութային արժեք ունեցող վայրեր։

✔️Հանդիպումներ եւ աշխատանքային քննարկումներ ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողների հետ։

Համատեղ ծրագրերի իրականացում եւ համագործակցություն։

✔️Այցելություններ Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի մանկատներ, շփումներ մանկատան երեխաների հետ, ծանոթացում նրանց խնդիրներին եւ նյութական օգնություն

✔️Այցելություն Արցախի հանրապետություն, ճամբարների կազմակերպում, աշխատանքային հանդիպումներ մեր արցախահայ գործընկերների հետ եւ համատեղ ծրագրերի իրականացում։

✔️Ամեն ամիս նախատեսվում է իրականացնել անվանական ծառատունկ Երեւան քաղաքում գտնվող եկեղեցիների հարակից տարածքներում ԲՀԿ ԵՄ անդամների կողմից։

Հ.Գ. Սիրելի՛ երիտասարադներ ինչպես տեսնում եք Ձեր առաջարկները եւ խնդրանքները չեն մնում ո՛չ թղթի վրա, ո՛չ էլ օդում, քանի որ մենք կարեւորում ենք ցանկացած երիտասարդի կարծիքը եւ առաջնորդվում ենք <<խոսքը գործ>> դարձնելու կարգախոսով։

Սիրով կլսենք նոր երիտասարդների եւ նրանց հետ կիրականացնենք նորանոր ծրագրեր»:

Տպել
Ամենաշատ