News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը լուրջ իրավիճակ է ստեղծել եւ սպառնալիքի տակ դրել  նավթի գլոբալ մատակարարումներն «իր ագրեսիվ պահվածքով»։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ Ջուբեյրը՝ ավելացնելով, որ  թագավորությունը դաշնակիցների հետ խորհրդակցում է հաջորդ քայլերի առնչությամբ, տեղեկացնում է Reuters-ը։

Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան այն երկրների թվին են պատկանում, որոնք մեղադրել են Իրանին Հորմուզի նեղուցի (նավթի գլոբալ մատակարարումների հիմնական երթուղու) մոտ լցանավերի հարձակման համար։ Թեհրանը չի ընդունում մեղադրանքները։

«Ես կարծում եմ, որ իրավիճակը շատ լուրջ է Իրանի ագրեսիվ պահվածքի պատճառով»,- ասել է Ադել ալ-Ջուբեյրը Լոնդոնում։ «Երբ դուք միջամտում եք միջազգային փոխադրումներին, դա ազդում է էներգիայի մատակարարման, նավթի գնի վրա, ինչն ազդում է համաշխարհային տնտեսության վրա։ Ըստ էության, դա վերաբերում է  Երկիր մոլորակի գրեթե յուրաքանչյուր մարդուն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ