News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի Օ-Դը-Սենի նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Իզաբել Կոլերին, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Միշել Պազումյանը եւ այլ պաշտոնատար անձինք։

Նախարար Սուրեն Պապիկյանի եւ իր անունից ջերմորեն ողջունելով Օ-Դը-Սենից ժամանած պատվիրակությանը՝ փոխնախարար Տերտերյանը գոհունակություն է հայտնել միջտարածաշրջանային ու տեղական հարթությունում հայ-ֆրանսիական բավականին ընդարձակ համագործակցության մակարդակից, միաժամանակ ընդգծել, որ Տավուշի մարզում երկու երկրների փոխգործակցությամբ արձանագրված ձեռքբերումները ապակենտրոնացված ցանցային հարաբերությունների խորացման համար մեծ հեռանկարներ են խոստանում։ «Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացումը հայ իրականության մեջ իր ուրույն ձեռագիրն է թողել, որի շնորհիվ բարեկամ Ֆրանսիայի ներկայությունը Տավուշի մարզում գնալով ավելի շատ է զգացվում»,- ասել է փոխնախարարը։

Դեսպան Ջոնաթան Լաքոտն իր հերթին նկատել է, որ ՀՀ Տավուշի մարզում հայ-ֆրանսիական համատեղ ծրագիրը ամենաերկարատեւ եւ արդյունավետ ապակենտրոնացված փոխգործակցության օրինակն է։ Նա նաեւ նկատել է, որ պետությունների միջեւ ձեւավորված միջտարածաշրջանային սերտ կապերն առանցքային կարեւորություն ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքական երկխոսության օրակարգում։

Օ-Դը-Սենի նահանգային խորհրդի ներկայացուցիրչները եւս բարձր են գնահատել Տավուշում իրականացվող ծրագրի արդյունքները եւ պատրաստակամություն հայտնել ընդարձակել համագործակցությունը մարզում անասնաբուծական ֆերմաների ստեղծման եւ ագրոդպրոցի հիմնման ուղղություններով։

Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջեւ՝ Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացման վերաբերյալ։ Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման նպատակով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջեւ համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը՝ Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացման համար: Ծրագրի համաձայն Տավուշի մարզում նախատեսվում է ստեղծել նորարարական անասնաբուծական ֆերմաներ, իսկ մարզի Լուսաձոր համայնքում հիմնել ագրոդպրոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ