News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը և Արտակ Զաքարյանը հանդիպել են Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի եվրասիական երկրների դեպարտամենտի տնօրեն Ցյան Նայչենի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Թիան Էրլունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև հաստատված համագործակցությանն առընչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են հետագա միջկուսակցական համագործակցության պատրաստակամությունը և մի առաջիկա շարք կոնկրետ ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ