News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Մեզ համար բյուջեի կատարողականը Սահմանադրության առաջին հոդվածի կենսագործումն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Այսինքն բյուջեն ծառայել է սոցիալական խնդիրների լուծմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, իրավական խնդիրների եւ ինքնիշխանության ապահովմանը:

Կա ապրանքների թանկացում, արտագաղթը չի նվազել, զբաղվածության խնդիրները շարունակում են մնալ անհանգստացնող: Այսօր չզբաղվածների քանակն ավելանում է զբաղվածների հաշվին: Սոցիալական խնդիրները տեսանելի առաջընթաց չունեն: Պատերազմի սպառնալիքի աճին զուգահեռ Հայաստան-Արցախ մշուշը թանձրանում է:  Եթե այս խնդիրները լուծված չեն, ոչ մի հիմք չկա կողմ քվեարկելու բյուջեի կտարողականին»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա դիմեց վարչապետին՝ նշելով. «Պարոն Փաշինյան, ասում եք՝ տնտեսական տրամադրությունները լավ են: Մեքն լ ենք ուզում այդպես լինի, բայց, կներեք, դրա համար իրական հիմքեր չկան: Դա նույնն է, որ ուզենանք գեղեցիկ կամ հզոր երեւանք: Եթե դրա պապարտ հողը չկա, այդ ցանկությունը  մնում է անհաջողություն»:

Սրչան արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ նշելով. «Ուզում եմ մեր գործընկերներին ազնվության, պարկեշտության կոչ անել եւ հարգել այստեղ ներկա բոլոր գործընկերներին, թե կառավարության թե ԱԺ-ի: Գեւորգ Պետրոսյանն այստեղից երկու օր առաջ ելույթ էր ունենում եւ ասում էր, որ մենք ինչ-որ դատավորների ենք պառկեցրել ասֆալտին, սուտ է: Ասում է՝ արտագաղթը չի կրճատվում՝ սուտ է, այսօր ասում է՝ ինքնիշխանության ամրապնդման առումով առաջընթաց չունենք՝ սուտ, ասում է՝ ունեցել ենք ապրանքների թանկացում: Ես ուզում եմ հիշեցնել, որ ունեցել ենք նախատեսված շեմից ցածր գնաճ: Կրկին սուտ: Խնդրում եմ իրար հարգենք»:

Տպել