News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը, այդ թվում նաեւ միջուկային համաձայնագրից հրաժարումը, «ինքնասպան աղետ» է, որը Միացյալ Նահանգներին կարող է տանել պատերազմական ճանապրհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, հաղորդում է AFP-ը:

Նախկին փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփը չի կարող միջամտել Իսլամական Հանրապետությանը՝ միջուկային զենք ստանալու եւ Հորմուզի նեղուցով էներգիայի մատակարարումներ ապահովելու հարցում:

«Դուրս գալով դիվանագիտությունից՝ Թրամփը ռազմական հակամարտությունն առավել հավանական է դարձրել»,- նշել է Բայդենը:

Նա գրեթե 4 տարի զբաղեցրել է Սենատում միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնն ու արտաքին քաղաքականությունն ուժեղ կողմ է համարում: Լինելով փոխնախագահ՝ Բայդենն օգնել է նախագահ Բարաք Օբամային բանակցություններ վարել Իրանի եւ համաշխարհային գերտերությունների հետ 2015 թվականի համաձայնագրի հարցով:

Սակայն Թրամփը միակողմանի կարգով անցած տարի դուրս եկավ համաձայնագրից, որի արդյունքում, ըստ Բայդենի, «Իրանը մեծացրեց իր ռազմական պոտենցիալը»:

Նրա խոսքով՝ Թրամփը խոստացել էր, որ համաձայնագրից դուրս գալն ու Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելը կնվազեցնեն Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: «Ցավոք, հեգնանքն այն է, որ Պետդեպարտամենտն այժմ Իրանին կոչ է անում հետեւել այն նույն գործարքին, որից հրաժարավել է Թրամփի վարչակազմը»,- նշել է Բայդենը:

Նախկին փոխնախագահի խոսքով՝ Իրանը շարունակում է մնալ «վատ խաղացող, որը խախտում է մարդու իրավունքներն ու աջակցում ահաբեկիչներին»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ