News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիան եւ Կուբան ներառել են այն երկրների սեւ ցուցակում, որոնք բավարար չափով չեն պայքարում մարդկանց առեւտրի դեմ, ինչը կարող է պատժամիջոցների առիթ հանդիսանալ, հաղորդում է AFP-ը:

Ամենամյա զեկույցում Պետդեպարտամենտը Սաուդյան Արաբիային եւ Կուբային մեղադրել է արտասահմանյան աշխատուժի օգտագործման հետ կապված կոպիտ խախտումների մեջ՝ արտասահման բժիշկներ ուղարկելու իր ծրագրի շրջանակում մարդկանց առեւտրում:

Այլ երկրներ հայտնվել են ցուցակի երրորդ մասում: Այդ երկրներն են՝ Չինաստանը, Մյանման, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանն ու Վենեսուելան:

Երրորդ մասը նշանակում է, որ ԱՄՆ-ը կարող է սահմանափակել կամ դադարեցնել Արժույթի միջազգային հիմնադրամում կամ այլ գլոբալ զարգացման մարմիններում երկրների աջակցությունը:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն անցած տարի մարդկանց առեւտրի պատճառով 22 երկրների դեմ միջոցներ է ձեռնարկել:

Պոպեոն իր հայտարարության մեջ սակայն չի նշել Սաուդյան Արաբիան: Նա առանձնացրել է հատկապես Հյուսիսային Կորեան՝ նշելով, որ այն ներառված է պետական մակարդակով մարդկանց առեւտրում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ